ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 6248 նոր դեպք
14:05, 14.07.2020 | mamul.am
4260 | 0

Ռուսաստանի 83 շրջաններում կորոնավիրուսով վարակման նոր՝ 6248 դեպք (+1%) է հաստատվել, մահացել է 175 (նախօրեին՝ 104 մարդ): Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է Интерфакс-ը։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 739 947 մարդ, ապաքինվել է 512 825 բուժառու (նախօրեին՝ 8 804)։ Համավարակի բռնկումից ի վեր մահացել է 11 614 հիվանդ։ Նոր դեպքերի մեծ մասը հաստատվել է Մոսկվայում՝ 613 դեպք, մահացել է 37 մարդ, ապաքինվել ևս 1 012 հիվանդ:

Նոր դեպքեր են արձանագրվել նաև Սանկտ Պետերբուրգում՝ 281, Խանտի-Մանսիական ինքնավար տարածքում՝ 268, Ալթայի երկրամասում՝ 238, Իրկուտսկի շրջանում՝ 198, Մերձմոսկվայում՝ 198, Օրենբուրգի շրջանում՝ 108, Նիժնի Նովգորոդի շրջանում՝ 193։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր