ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Դուք այս քայլով վերջ եք դնում խորհրդարանական մշակույթի ձևավորմանը». Տարոն Սիմոնյան
17:20, 14.07.2020 | mamul.am
3823 | 0

Այսօր՝ հուլիսի 14-ին, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, անդրադառնալով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցչի ընտրությանը, ասաց. «Մենք էլ ենք գտնում, որ օր առաջ պիտի համալրվի թափուր տեղը և այդ մարմինն սկսի ավելի արդյունավետ աշխատել: Բայց այստեղ հարցը բովանդակային լինելուց բացի նաև սիմվոլիկ նշանակություն ունի: Բացի այն, որ մենք խոսում ենք կոլեգիալ մարմինների մասին և բոլորդ էլ նշեցիք, որ ԱԺ-ի ներկայացուցիչը պիտի լինի, իսկ ԱԺ-ի ներկայացուցիչ լինելու համար պիտի առնվազն ԱԺ-ում առկա խմբակցություններն իրենց կարծիքն արտահայտեն այդ հարցով և մասնակցեն որոշումների կայացմանը»:

Այնուհետև, դիմելով նիստի մասնակից անդամներին՝ Տարոն Սիմոնյանը հայտարարեց. «Դուք, փաստորեն, այս քայլով վերջ եք դնում այն կարևոր գործընթացին, որը կոչվում է խորհրդարանական մշակույթի ձևավորմում: Դուք հնարավորություն չեք տալիս, որ խմբակցությունները փորձեն բանակցել մեկը մյուսի հետ և գտնեն կոնսեսուսային լուծումներ, որը միանշանակորեն պիտի նպաստեր պառլամենտական մշակույթի զարգացմանը:

Դուք ուղերձ եք հղում հանրությանն ու ապագա սերունդներին, որ Հայաստանի քաղաքականության մեջ պառլամենտական մշակույթը գոյություն ունենալու իրավունք չունի: Դուք շեշտը դնում եք այն գաղափարի վրա, որ տեխնիկական լուծումների կամ տեխնիկական խնդիրների պատճառով պատրաստ եք նորից իշխանության կենտրոնացում կատարել իշխող խմբակցության կամ իշխող քաղաքական ուժի ձեռքում՝ զրկելով քաղաքացիների ստվար զանգվածի ձայները հավաքած այլ քաղաքական ուժերի կամքն արտահայտելու հնարավորությունից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր