ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Ադրբեջանցիները Ռուսաստանի շուկաներում չեն ընդունում հայկական գյուղմթերքը
21:45, 17.07.2020 | mamul.am
28505 | 0

Վերջին օրերի հայ-ադրբեջանական բախումները սահմանային զինված բախումներից աստիճանաբար տեղափոխվում են այլ միջավայր։ Այս օրերին համացանցում տեսանյութեր տարածվեցին, որոնցում ադրբեջանցիները տրորում էին հայկական ծիրանը։ Ասում են, որ ադրբեջանցիները դրանով չեն սահմանափակվել։ Համաձայն շրջանառվող լուրերի, այսօր առավոտից ամբողջ Ռուսաստանի տարածքում ադրբեջանցի առևտրականները, որոնք գրեթե ամբողջությամբ տիրապետում են ռուսական գյուղատնտեսական առևտրին, զանգվածաբար չեն ընդունում Հայաստանից ներկրված գյուղատնտեսական ապրանքներն ու ծիրանը։ Ասում են նաև, որ հայկական գյուղմթերքով բեռնված բազմաթիվ բեռնատարներ հայտնվել են անելանելի իրավիճակում, քանի որ այդ ապրանքն իրացնելու այլ շուկաներ և պայմանագրեր չունեն։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր