ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Ադրբեջանը նավթադոլարների վրա հիմնված բռնապետություն է․ #JerusalemPost
12:35, 21.07.2020 | mamul.am
6481 | 0

Ադրբեջանը, որը Թուրքիայի մերձավոր դաշնակիցն է և նրա հետ Հայոց ցեղասպանության ժխտողը, ակտիվորեն ձգտել է ոչնչացնել տարածաշրջանի բնիկ հայ բնակիչներին և նրանց հազարամյակների քաղաքակրթության հետքերը, գրում է իսրայելական Jerusalem Post թերթը։
Ադրբեջանի հարաբերություններն Իսրայելի հետ զարգանում էին այն կեղծ պատմության վրա, որ Ադրբեջանը «հանդուրժողականության երկիր է»: Սակայն, Ադրբեջանը նավթադոլարների վրա հիմնված բռնապետություն է, որը ավելի քան կես դար կառավարվում է նույն ընտանիքի կողմից։
Հոդվածի հեղինակները նշել են նաև, որ օկուպացիայի ողջ ընթացքում Ադրբեջանական ԽՍՀ-ն մերժեց մշակութային, քաղաքական, լեզվական և տնտեսական իրավունքները արցախահայությանն ու Նախիջևանի հայությանը, և 80-ականների վերջին և 90-ականների սկզբին Ադրբեջանի իշխանությունները սկսեցին կառավարության կողմից աջակցվող Ադրբեջանում հայերի ջարդերն ու կոտորածները՝ ճնշելու Արցախի անկախության կոչերը: Ատելության սերմանումը հանգեցրեց բռնության այնպիսի դեպքերի, ինչպիսին 2004-ին Հունգարիայում քնած հայ զինվորին սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի դեպքն էր։

Ըստ Jerusalem Post-ի՝ Ադրբեջանը մեծ գումարներ է ուղղել պատժամիջոցների տակ գտնվող իրանական բիզնեսին՝ «Ադրբեջանական լվացքատուն» կոռուպցիոն սկանդալի շրջանակներում: Ադրբեջանի խոշոր նավթամուղի 10%-ը պատկանում է Իրանին, ինչը հնարավորություն է տալիս երկրին շրջանցել միջազգային պատժամիջոցները և շահույթ ստանալ Ադրբեջանի նավթային արդյունաբերությունից:
Հոդվածի հեղինակները գրում են, որ Հայաստանը մասամբ կախված է Իրանից այն պատճառով, որ նրա սահմանների 80%-ը գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ապօրինի շրջափակման մեջ:
Եզրափակելով հոդվածը՝ հեղինակները գրում են, որ Հայաստանը, ինչպես և Իսրայելը, ստեղծել են կենսունակ ժողովրդավարական պետություններ՝ բռնատիրությունների ծովում, չնայած Իսրայելը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր