ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 476.55, EUR 553.94, RUB 6.71, GBP 656.26
+17 °C, +7 °C ... +17 °C Վաղը`+18 °C
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 5 842 նոր դեպք
13:45, 21.07.2020
4351 | 0

Ռուսաստանի 81 շրջաններում կորոնավիրուսով վարակման նոր՝ 5 842 դեպք է հաստատվել, մահացել է 153 մարդ (նախօրեին՝ 85 մարդ): Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է Интерфакс-ը։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 783 328 մարդ, ապաքինվել է 562 384 բուժառու (նախօրեին՝ 8 782)։

Համավարակի բռնկումից ի վեր մահացել է 12 580 հիվանդ։ Նոր դեպքերի մեծ մասը հաստատվել է Մոսկվայում՝ 602 դեպք, մահացել է 17 մարդ, ապաքինվել՝ 853 բուժառու։ Նոր դեպքեր են արձանագրվել նաև Սվերդլովսկի մարզում՝ 227, Սանկտ Պետերբուրգում՝ 196, Խանտի-Մանսիական ինքնավար տարածքում՝ 228, Իրկուտսկի շրջանում՝ 181, Նիժնի Նովգորոդի շրջանում՝ 196, Ալթայի երկրամասում՝ 185:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր