ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Իսպանիայում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը կարող է 60%-ով ավելի շատ լինել պաշտոնական թվերից
23:40, 27.07.2020 | mamul.am
7889 | 0

Իսպանիայում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը 60%-ով կարող է ավելի շատ լինել ներկայացված պաշտոնական թվերից, որը ներկա պահին կազմում է 28 432 մարդ, գրում է El Pais թերթը։
Պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը ներառում է միայն այն մարդկանց, ում մոտ պաշտոնապես ախտորոշվել է կորոնավիրուս, ոչ կասկածելի մահվան դեպքերը, որոնք չեն անցել կորոնավիրուսի թեստավորումը՝ չեն ներառվել այդ ցանկում։
Լայնամասշտաբ թեստավորման անցկացման բացակայությունը, հատկապես համաճարակի բռնկման վաղ փուլում, նշանակում է, որ պաշտոնական թվերը կարող են փոքրացված լինել, ինչպես շատ այլ երկրներում:
Հոդվածի հեղինակները հավաքագրել են Իսպանիայի 17 ինքնավար համայնքների տվյալները և ավելացրել են այն մարդկանց թիվը, ովքեր մահացել են «կորոնավիրուսի կամ կորոնավիրուսի ախտորոշման կասկածանքի պատճառով»: Այս դեպքում մահացությունների ընդհանուր թիվը հասնում է 44 868-ի, ինչը Իսպանիային դարձնում է Մեծ Բրիտանիայից հետո մահվան ցուցանիշով Եվրոպայի երկրորդ երկիրը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր