ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Ոսկու համաշխարհային գները նորացրել են 2011 թվականի պատմական ռեկորդը
20:50, 27.07.2020 | mamul.am
7888 | 0

Ոսկու համաշխարհային գները նորացրել են 2011 թվականի պատմական ռեկորդը և մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմել 1.911,7 դոլար, հայտնում է Bloomberg-ը:
Թանկարժեք մետաղը, որը ավանդաբար համարվում է ամենաապահով ակտիվներից մեկը, դոլարի անկման պայմաններում, ինչպես նաև ԱՄՆ-ի և Չինաստանի միջև լարվածության պատճառով, կրկին թանկացել է։ Վերլուծաբանները չեն բացառում մետաղի գնի հետագա աճը, օրինակ, ըստ Goldman Sachs-ի վերլուծության, այս տարի ոսկին կարժենա ավելի քան 2000 դոլար՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր