ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Կարո Փայլանը ՀՀ քաղաքացու՝ ադրբեջանցիների կողմից ծեծի ենթարկվելու հարցով հանդիպել է Ստամբուլի քաղաքապետի հետ
10:20, 28.07.2020 | mamul.am
8420 | 0

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը հանդիպել է Ստամբուլի քաղաքապետի հետ՝ Գում Գափու թաղամասում հայ երիտասարդի վրա ադրբեջանցիների հարձակման դեպքի կապակցությամբ: Այս մասին գրում է «Ակօս»-ը:
Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրել է, որ պետք է շտապ քայլեր ձեռնարկվեն հայաստանցիների դեմ հարձակումները կանխելու համար։ «Պետք է գտնել այդ հարձակումների հետևում կանգնած ուժերին»,- նշել է նա։

Հուլիսի 27-ին Ստամբուլի Գում Գափու թաղամասում մի խումբ ադրբեջանցիներ ծեծի էին ենթարկել ՀՀ քաղաքացուն: «Ակօս»-ին պատահարի մասին հայտնել էր հարձակման ենթարկվածի մայրը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր