ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Մաշան և արջը» մուլտսերիալը ներառվել է աշխարհում ամենասիրված մանկական շոուների լավագույն հնգյակում
11:20, 28.07.2020 | mamul.am
17396 | 0

Ռուսական «Մաշան և արջը» մուլսերիալը ներառվել է մանկական ժամանցային ամենասիրված շոուների լավագույն հնգյակում, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Animaccord ընկերության մամուլի ծառայությանը։ Animaccord-ը հայտնում է, որ ուսումնասիրությունն անցկացվել է 2020 թվականի ապրիլին՝ 43 երկրներում ապրող 60 հազար հարցվածների շրջանում։ Մուլտսերիալն աշխարհում ամենասիրելի ժամանցային բրենդների լավագույն հնգյակում է հայտնվել (0-6 տարեկան աղջիկների համար), Լատինական Ամերիկայում (0-6 տարեկան աղջիկների/տղաների համար) և Եվրոպայում (0-6 տարեկան աղջիկների/տղաների համար)։

«Մաշան և արջը» թարգմանվել է 39 լեզվով, այն ռուսական միակ մուլտֆիլմն է, որը մինչ օրս արժանացել է YouTube-ի 4 ադամանդե «կոճակի», պարգևների։ Բաժանորդների թիվը յուրաքանչյուր ալիքով` ռուսերեն, անգլերեն, իսպաներեն և պորտուգալերեն, գերազանցում է 10 միլիոնը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր