ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
#Bitcoin-ի արժեքը գերազանցել է 11 հազար դոլարը
22:45, 28.07.2020 | mamul.am
8770 | 0

Bitcoin կրիպտոարժույթի փոխարժեքն առաջին անգամ 2019 թվականի օգոստոսից ի վեր հասել է 11 հազար դոլարի նշագծին՝ համաձայն Coinmarketcap պորտալից ստացված տվյալների: Ներկա դրությամբ Bitcoin-ի փոխարժեքը կազմում է 11 234 դոլար: Բիթքոինի շուկայի կապիտալիզացումը, ըստ պարբերականի, կազմել է 207,2 միլիարդ դոլար:

Bitcoin կրիպտոարժույթի հայեցակարգը ստեղծվել է 2008-ի նոյեմբերին՝ Satoshi Nakamoto կեղծանունով անձի կամ խմբի կողմից, սակայն այն լայն տարածում ձեռք բերեց միայն վերջին տարիներին: Bitcoin-ի էմիսիան սահմանափակ է, և ներկա պահին նրա մեծ մասը «մայն» է արված։ Կրիպտոարժույթի հիմնական առավելությունն այն է, որ գործարքներն անանուն են և իրականացվում են անմիջապես առանց միջնորդների:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր