ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Մեկ տուն է, որը ստացել եմ պետության կողմից և երկու բանկային հաշիվներ են»․ Ռոբերտ Քոչարյան
16:50, 28.07.2020 | mamul.am
10621 | 1

«Ուղղակի մի փոքր շեշտադրում․ շատ է խոսվել ապօրինի գույքի ձեռքբերման մասին։ Ուզում եմ նշել, որ հիմա մենք քննարկում ենք իմ գույքի և հաշիվների կալանքի հարցը․ դա մեկ տուն է, որը ես ստացել եմ պետության կողմից և երկու բանկային հաշիվներ են, որոնց բոլոր փոխանցումները կատարվել են «Սիստեմա» ԲՖԿ-ից, որտեղ ես աշխատում եմ։ Այդ գույքի և հաշիվների օրինականությունը որևէ մեկի մոտ կասկած չի կարող առաջացնել»,- այս մասին դատական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդել են վերացնել նրանց գույքի վրա դրված կալանքը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր