Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 493.60, EUR 576.08, RUB 6.24, GBP 639.46
+15 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+21 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Այս թռչունները կարող են թռչել ժամերով` չթափահարելով թևերը
19:40, 02.08.2020

Հարավային Ամերիկայի տարածքում կարելի է հանդիպել մոլորակի ամենամեծ ու խոշոր թռչունների տեսակներից մեկին՝ Անդյան կոնդորներին (Vultur gryphus)։ Հսկայական կոնդորների թևերի բացվածքը հասնում է 3,1մ-ի։ Արուների քաշը միջինը կազմում է 11-15 կիլոգրամ, էգերինը՝ 7,5-11։ Այս թռչունները վերացող տեսակ չեն համարվում, սակայն գիտնականները նրանց «խոցելի խմբին մոտ» կարգավիճակ են տվել:
Պարզվում է, որ Անդյան կոնդորները կարող են հարյուրավոր կիլոմետրեր անցնել՝ թևերի միայն մեկ հարվածով։
Այս արարածների ուսումնասիրությամբ զբաղվել են Սուոնսիի (Մեծ Բրիտանիա) համալսարանի թռչնագետները: Նրանք ութ Անդյան կոնդորների մարմնի վրա հատուկ սարքեր են ամրացրել՝ թռիչքի ժամանակ թևերի թափահարման քանակը հաշվարկելու համար, գրում է Science Alert գիտական ամսագիրը։
Մի քանի ժամվա թռիչքի ընթացքում, հսկայական թռչունների մեծ մասը կատարել է թևերի ընդամենը մեկ հարված։ Հիմնականում դա անհրաժեշտ է եղել միայն օդ բարձրանալու համար, մնացած ժամանակ՝ թռչունները պարզապես օգտագործել են իրենց թևերը որպես օդապարիկ։
Հետազոտվող Անդյան կոնդորներից մեկը երկնքում անցկացրել է մոտ 5 ժամ և թևերը գրեթե չի թափահարել։ Այսպիսով, միայն օդային հոսանքների օգնությամբ նա հաղթահարել է մոտ 170կմ ճանապարհ։
Նրանց մարմինները չափազանց ծանր են և օդ բարձրացնելու համար անհրաժեշտ է շատ էներգիա:
Ըստ թռչունների թռիչքների գծով փորձագետ Դևիդ Լենտինկի (David Lentink)՝ ենթադրվում է, որ ժամանակակից հսկայական թռչունների թռիչքի մեթոդների մասին նման հայտնագործությունները կօգնեն հասկանալ, թե ինչպես են միլիոնավոր տարիներ առաջ թռչել իրենց հսկայական նախնիները։

Այս թռչունները կարող են թռչել ժամերով` չթափահարելով թևերը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր