Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կառլեն Իշխանի Ավետիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: |