ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Ավստրալիայում հրդեհների պատճառով ավելի քան 3 միլիարդ կենդանի է ոչնչացել
13:40, 30.07.2020 | mamul.am
11744 | 0

Ավստրալիայում 2019-ի հունիսից մինչև 2020-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում անտառային հրդեհների հետևանքով ավելի քան 3 միլիարդ կենդանի է ոչնչացել։ Այս մասին նշվում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) զեկույցում։ «Հրդեհների հետևանքով ոչնչացել է ավելի քան 3 միլիարդ կենդանի՝ մոտ 143 միլիոն կաթնասուն, 2,46 միլիարդ սողուն, 180 միլիոն թռչուն, 51 միլիոն գորտ»,- նշվում է զեկույցում։

Անտառային հրդեհների ժամանակ ավերվել է 2 հազար բնակելի շինություն, մահացել՝ 27 մարդ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր