ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ադրբեջանցիների 30 հոգանոց խումբը Քյոլնում հարձակվել է հայ գործարարին պատկանող բարի վրա
12:45, 30.07.2020 | mamul.am
10408 | 0

Հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը ադրբեջանցիների խումբը (մոտ 30 հոգի) հարձակվել ու կոտրել է Գերմանիայի Քյոլն քաղաքում հայ գործարարին պատկանող բարի պատուհանները, տակնուվրա արել գույքը: Այս մասին գերմանական ԶԼՄ-ները հայտնել են հուլիսի 28-ին, գրում է Զարթոնք Մեդիան։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կեսգիշերին մոտ ադրբեջանցիների խումբը հավաքվել է բարի մուտքի դիմաց: Հայ սեփականատերը պատմել է, որ դիմակավորված անձինք, ովքեր հայտնել են, որ իրենք ադրբեջանցիներ են, հարցրել են՝ արդյոք նա հա՞յ է, ապա անցել գործողությունների:

Տուժողի գույքին պատճառվել է զգալի վնաս․ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր