ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակողը նշել է դիմադրողականության պահպանման ժամկետը
22:20, 09.08.2020 | mamul.am
7760 | 0

Կորոնավիրուսի թեթև ախտանիշներով վարակվածների մոտ հակամարմինները պահպանվում են միայն մի քանի ամիս, պատմել է «Վեկտոր» կենտրոնի լաբորատորիայի վարիչ Իլնազ Իմատդինովը:
Գիտնականը պատասխանել է այն հարցին, թե համաձայն է արդյոք այն կարծիքի հետ, որ զանգվածային պատվաստման դեպքում մարդկությունն արդեն կարող է կոլեկտիվ դիմադրողականություն ձեռք բերել և պատվաստումն այլևս իմաստ չի ունենա․
«Եթե դա իրականում այդպես լիներ, դա լավ կլիներ, բայց, ցավոք, այս պահին համաճարակաբանական հետազոտությունները ցույց են տալիս հակառակ իրավիճակը»,- «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ասել է Իմատդինովը:
Նրա խոսքով՝ հայտնի չէ՝ հնարավոր է արդյոք երկրորդ անգամ հիվանդանալ COVID-19-ով։
Գիտնականը նաև ասել է, որ զանգվածային պատվաստումը կարող է սկսվել 2020թ-ի վերջին կամ 2021թ-ի սկզբին: Այժմ «Վեկտոր»-ում փորձարկվում է դեղամիջոցը։ Փորձարարական ընթացակարգերի հակացուցումները քրոնիկ և սրտանոթային հիվանդություններն են:
Այս դեպքում, պատվաստանյութը տրվում է փորձարկման միայն հինգ մասնակիցներին, մնացածը ստանում են պլացեբո. «Եվ քանի որ մենք չգիտենք, թե ով է պատվաստվել, մենք գնահատում ենք, թե ինչպես է պատվաստանյութը ազդում առաջին կամավորների վրա, որպեսզի այնուհետև անցնենք հաջորդ փուլ՝ ավելի ընդլայնված նմուշով»,- ասել է Իմատդինովը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր