ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Բանանի մանրաթելերը՝ ավտոմեքենաների արտադրության մեջ
23:30, 02.08.2020 | mamul.am
12463 | 0

Ուսումնասիրությունը պարզել է, որ բանանի ընտանիքին պատկանող բույսերի մանրաթելերը կարող են օգտագործվել ավտոմոբիլային արդյունաբերության մեջ. դրանցից ստացվում է ամուր և մատչելի նյութ՝ մասերի արտադրության համար։
Ի տարբերություն պողպատի և ալյումինի՝ բնական մանրաթելերից պատրաստված նյութերը չեն ժանգոտում և չեն ենթարկվում կոռոզիայի, ամուր են և խլացնում են աղմուկը։ Մեքենայի արտադրողները դրանք օգտագործում են դռների վահանակների, շարժիչների ներքին կափարիչների և աղմուկի մեկուսացման համար: Բնական մանրաթելից պատրաստված կոմպոզիտային նյութերը, սակայն, բավարար ճկուն և ձգվող չեն, ինչը բարդացնում է մեծ քանակությամբ մասերի արտադրությունը:
Յոհանեսբուրգի համալսարանի հետազոտողներն առաջարկել են ավտոմոբիլային արդյունաբերության մեջ օգտագործել պլանտաններ (բանջարեղենային խոշոր բանաններ, որոնք տարածված են Աֆրիկայում, Ասիայում և Հարավային Ամերիկայում):
«Պլանտանի միացումն ածխածնային նանոխողովակների հետ բարձրացնում է կոմպոզիտի մեխանիկական և ջերմային ամրությունը»,- պատմել է հետազոտության առաջատար գիտաշխատող, պրոֆեսոր Թիան-Ցզյան Ջենը և Յոհանեսբուրգի համալսարանի մեքենաշինության ամբիոնի վարիչը։ Գիտնականների կարծիքով՝ բնական նյութերից ավտոմոբիլային դետալների արտադրությունն ունի մի շարք առավելություններ. դա վերականգնվող և մատչելի ռեսուրս է։
Մեքենաշինության ամբիոնի հետդոկտորանտ Դոկտոր Պատրիկ Էհի Իմոիսիլիի խոսքով, սակայն, նման նյութերը լուրջ թերություններ ունեն՝ ջուրը կլանելու հատկություն, ցածր հարվածային դիմացկունություն և ջերմադիմացկունություն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր