ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ամերիկուհիների մոտ քաղաքականության նկատմամբ հետաքրքրություն կառաջացնեն Բարբի տիկնիկների օգնությամբ
12:05, 02.08.2020 | mamul.am
4927 | 0

Mattel, Inc. ընկերությունը 2020-ին կթողարկի Բարբի տիկնիկների չորս հավաքածու՝ նվիրված ԱՄՆ նախագահական առաջիկա ընտրություններին: Այս մասին հայտնել է ABC News-ը։ Տիկնիկներից յուրաքանչյուրը կապված է հասարակական, քաղաքական պաշտոնների հետ՝ թեկնածու, ընկերության մենեջեր, միջոցներ հավաքագրող և ընտրող: Ինչպես նշում է արտադրողը՝ թողարկման նպատակն է աղջիկների մոտ հետաքրքրություն առաջացնել ամերիկյան հասարակության ապագայի ձևավորման նկատմամբ:

Չորս տիկնիկներից յուրաքանչյուրն առանձնանում է ազգությամբ, մաշկի գույնով, մարմնի կառուցվածքով, հագուստի ոճով։ Լիզա Մաքնայթը դա բացատրել է նրանով, որ ԱՄՆ-ում ղեկավար պաշտոններում ընտրված առաջնորդ կանայք կազմում են մեկ երրորդը, նրանց մեջ էլ ավելի քիչ են սևամորթ կանայք: Հետևաբար, նոր կերպարների նման բազմազանությունը նախատեսված է ոգեշնչելու աղջիկներին՝ իրենց իրավունքների ու հնարավորությունների պայքարում, և դրդել նրանց ապագայում առաջադրվել ղեկավար պաշտոններում։

Ամերիկուհիների մոտ քաղաքականության նկատմամբ հետաքրքրություն կառաջացնեն Բարբի տիկնիկների օգնությամբ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր