ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Հնդկաստանում ձեռքերի ախտահանող միջոց խմելուց հետո, 9 մարդ մահացել է
02:10, 03.08.2020 | mamul.am
6371 | 0

Հնդկաստանում վերջին երկու օրվա ընթացքում 9 մարդ է մահացել սպիրտային հիմքով ձեռքի ախտահանիչ միջոցներ խմելու հետևանքով։ Դեպքերը տեղի են ունեցել, երբ քաղաքում ալկոհոլի խանութները փակվել են, հայտնել Է տեղի ոստիկանությունը: Տղամարդիկ կորցրել են գիտակցությունը՝ մեծ քանակությամբ ախտահանիչը ջրի կամ սոդայի հետ խառնելուց հետո, ասել է Սիդհարթ Քաուշալը և հավելել, որ տուժածներին փրկել չի հաջողվել։
Աշխարհում բնակչության թվաքանակով երկրորդ երկրում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 1,63 մլն մարդ։
Հնդկաստանում հարյուրավոր աղքատ մարդիկ ամեն տարի մահանում են ալկոհոլային թունավորման պատճառով՝ հիմնականում էժան խմիչք օգտագործելուց:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր