ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 5462 նոր դեպք
13:40, 01.08.2020 | mamul.am
4049 | 0

Ռուսաստանի 83 շրջաններում կորոնավիրուսով վարակման նոր՝ 5 462 դեպք է հաստատվել, մահացել է 95 մարդ (նախօրեին՝ 161 մարդ): Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է Интерфакс-ը։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 845 443 մարդ, բուժում է ստանում 187 608 մարդ, ապաքինվել է 646 524 բուժառու (նախօրեին՝ 8 114), մահացել է 14 058 մարդ։ Բուժումը շարունակում է 184 861 մարդ: Նոր դեպքերի մեծ մասը հաստատվել է Մոսկվայում՝ 690 դեպք, մահացել է 13, ապաքինվել է 1 413 մարդ։ COVID-19-ի ևս 202 նոր դեպք է արձանագրվել Սվերդլովսկի մարզում, Խանտի-Մանսիական ինքնավար տարածքում՝ 170, Սանկտ Պետերբուրգում՝ 161, Մերձմոսկվայում՝ 150, Նիժնի Նովգորոդի շրջանում՝ 159, Մերձմոսկվայում՝ 149, Իրկուտսկի մարզում՝ 146, Մուրմանսկի մարզում՝ 138։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր