Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 484.83, EUR 571.91, RUB 6.61, GBP 634.16
+23 °C, +18 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Աշխարհի ամենաթանկ մարզական ակումբները՝ ըստ #Forbes-ի
15:45, 01.08.2020

Ամերիկյան Forbes հանդեսը հրապարակել է աշխարհի ամենաթանկ սպորտային ակումբները, որոնց թվում են ամերիկյան ֆուտբոլի 27, բասկետբոլի 9 և ֆուտբոլի 7 ակումբներ, ինչպես նաև՝ ֆուտբոլի եվրոպական 7 ակումբներ:

Առաջին հորիզոնականում է ամերիկյան ֆուտբոլի Dallas Cowboys-ը (5,5 միլիարդ դոլար), ամերիկյան ֆուտբոլի New York Yankees-ը (5 միլիարդ դոլար), բասկետբոլի New York Knicks (4,6 միլիարդ դոլար), բասկետբոլի Los Angeles Lakers-ը (4,4 միլիարդ դոլար) և բասկետբոլի Golden State Warriors-ը (4,3 միլիարդ դոլար):

Վարկանիշային աղյուսակում ընդգրկվել են եվրոպական յոթ ֆուտբոլային ակումբներ՝ «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Արսենալը» և «Մանչեսթեր Սիթին»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր