Անվճար Wi-Fi-ով հանրային կետերի քանակը տարեցտարի աճում է, բայց հանրային Wi-Fi-ով համացանց մտնելիս մի մոռացեք կիբերանվտանգության կանոնների մասին, այդ թվում՝ ֆինանսական գործարքներ իրականացնելիս, փոստարկղեր և սոցիալական ցանցեր մուտք գործելիս, ինչպես նաև առցանց գնումներ կատարելիս, գրում է РИА Новости-ն:
«Հասարակական Wi-Fi ցանցերն օգտագործելիս կարևոր է հասկանալ, որ հանցագործները կարող են նույն այդ պահին ներխուժել և վերլուծել անձնական տվյալները: Տվյալների արտահոսքի ռիսկ կա նաև այն ժամանակ, երբ սարքը միացված է հանրային Wi-Fi-ին, հետևաբար, խորհուրդ է տրվում չգրանցվել այն կայքերում, որոնք կարող են պարունակել կրիտիկական տեղեկատվություն օգտատիրոջ մասին»,- հայտնել է Jle Infosystems տեղեկատվական անվտանգության կենտրոնի խորհրդատու Գլեբ Կարմանովը: