ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ամերիա ճամփորդություն» վիճակահանություն. հնարավորություն բացահայտելու Հայաստանը մեզ հետ
15:50, 01.08.2020 | mamul.am
5478 | 0

Ամերիաբանկը, նպատակ ունենալով նպաստել Հայաստանում տուրիզմի զարգացմանը և հաճելի անակնկալներ մատուցել անկանխիկ վճարման եղանակը նախընտրող իր հաճախորդներին, Visa վճարային համակարգի հետ միասին հանդես է գալիս հատուկ առաջարկով:
Ամերիաբանկի այն քարտապանները, որոնք ս.թ. օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ իրենց Visa Classic կամ Visa Gold վճարային քարտով կկատարեն նվազագույնը 15 անկանխիկ գործարք, յուրաքանչյուրը՝
առնվազն 5,000 ՀՀ դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով, կունենան հնարավորություն մասնակցելու Ամերիաբանկի կողմից կազմակերպվող վիճակահանությանը և ստանալու «Ամերիա ճամփորդության» 2 տոմս՝ խաղարկվող 500 տոմսերից:
Անկանխիկ գործարքներ կատարած բանկի հաճախորդներից Random.org հավելվածի միջոցով պատահականության սկզբունքով կընտրվեն.

  • 20 մասնակից, որոնք կստանան 2 անձի համար նախատեսված 3-օրյա հանգիստ Հայաստանի 20 լավագույն հյուրանոցներում
  • 250 մասնակից, որոնք կստանան 2 անձի համար նախատեսված «Ամերիա ճամփորդության» արշավի տոմս:

«Ամերիա ճամփորդություն» վիճակահանությունը տեղի կունենա ս․թ․ հոկտեմբերի 15-ին` ժամը 15:00-ին,
Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակմամբ:
Անկանխիկ գործարք չեն համարվում կոմունալ վճարումները, քարտից քարտ և հաշիվների միջև փոխանցումները: «Ամերիա ճամփորդության» վիճակահանության ամբողջական պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:

«Ամերիա ճամփորդություն» վիճակահանություն. հնարավորություն բացահայտելու Հայաստանը մեզ հետ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր