ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Վթարից տուժած 3 ամսական փոքրիկի մոտ դրական տեղաշարժ կա». Գևորգ Դերձյան
16:15, 01.08.2020 | mamul.am
2992 | 0

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշտարակի խճուղում հուլիսի 23-ին երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած` ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բկ տեղափոխված երեք ամսական փոքրիկի մոտ դրական տեղաշարժ կա:

Տասը օր անց փոքրիկը գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն, շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո:

Հիշեցնեմ, փոքրիկի մայրը վթարի հետևանքով մահացել էր, հայրն էլ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոնում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր