ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Հիշո՞ւմ եք իշխանության կողմից դատական համակարգին տրվող գնահատականները». Գևորգ Գալստյան
19:10, 01.08.2020 | mamul.am
3221 | 0

Քաղաքագետ, «Ազգային-Ժողովրդավարական Բևեռ»-ի մասնակից Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Վերջին շրջանի իրադարձությունները հուշում են, որ փորձ է արվում ռեաբիլիտացնել ներկայիս դատաիրավական համակարգը: Վերջինիս մասին է վկայում վարկաբեկված համակարգի և դրա անդամների վերաբերյալ Ժ. Սէֆիլյանի արտահայտած վերաբերմունքի կապակցությամբ իրականացվող հետապնդումը և, դրան զուգընթաց, վերջին օրերին ՍԴ-ի դատավորի թեկնածուի փնտրտուքը նույն դատական համակարգում (միայն թե հղում չանեք Սահմանադրական այն օրենքին, ըստ որի ՍԴ դատավորներից նաև ընտրվում են դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ. ես տեղյակ եմ այդ օրենքից), որի հանդեպ հասարակությունում օբյեկտիվորեն առկա է հստակ արտահայտված և արմատացած վերաբերմունք:
Երբ համադրում ենք այս և այլ իրողություններ, ամեն բան պարզ է դառնում:
Ձեր ուշադրությունը ցանկանում եմ ուղղել նաև հետևյալին. նախկինում, երբ դատական համակարգի կողմից կայացվում էին այս ոգով որոշումներ, ներկայիս իշխանությունը կանգնում էր այդ որոշումները բոյկոտող պայքարի առաջնագծում, մինչդեռ ներկայումս, բողոքի տեսանկյունից, քար լռություն է պահպանում, իսկ տեղ-տեղ էլ փորձում խորը թաքնված ակնարկներ կատարել ներկայիս դատաիրավական համակարգի անկախ և արդարացի լինելու վերաբերյալ:
Դե ինչ, սիրելի ժողովուրդ... շատ բան կարող եմ ասել, սակայն առայժմ խոսքս կեզրափակեմ հետևյալով. հեղափոխական գործընթացի արդյունքում ձևավորված իշխանությունը, ի դեմս երբեմնի հեղափոխության առաջնորդի, հաշտ և համերաշխ է ներկայիս դատաիրավական համակարգի, դատարանների գործունեության և դատավորների վարքածի հետ:
Հիշո՞ւմ եք իշխանության կողմից դատական համակարգին տրվող գնահատականները...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր