ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Եթե Նիկոլը մի բան ղեկավարել է հուլիսի 12-13-ին, դա եղել է Արփիի մարշիրովկեն». Բագրատ Եսայան
12:45, 02.08.2020 | mamul.am
7472 | 2

ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Ընդամենը 18 օր է անցել, բայց քծնողներն ու օճառվողներն արդեն սկսել են իրենց «գործը»։ Հլը լավ ա Նիկոլի ֆբ-ն ա հիշացնում, որ եթե ինքը մի բան ղեկավարել ա հուլիսի 12-13-ին, դա եղել ա Արփիի մառշիրովկեն։ Էլ չեմ ասում կառավարության նիստում մոլորված ադրբեջանցիների ու ՈՒԱԶ-ի մասին «ստրատեգիական» հարցը։

Ախր սրանց ինչի՞ ա թվում, թե հայ ժողովուրդը կազմված ա միայն զոմբիներից ու իրանց ֆեյքերից, ինչի՞ են սրանք փորձում իրենց համոզել, որ հլը 2018-ի մայիսն ա։ Տղե՛րք, փոխվել ա, բոլորն արդեն գիտեն, որ դուք բանակից փախածների մի խմբակ եք, որը, բարեբախտաբար, քիթը բանակի գործերի մեջ չի մտցրել։ Առայժմ։ Հուսով եմ՝ չի էլ հասցնի։

Հ. Գ. Հաղթանակը սեփականաշնորհելու և անձնավորելու փորձի նախադեպն էլ կա՝ այ սենց էլ լտպ-ին էին փորձում դարձնել Շուշին գրավող ու Ղարաբաղյան պատերազմում հաղթող»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր