ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Այսօր ՀՀ-ում չկա այդպիսի տոն». Էդմոն Մարուքյան
13:25, 02.08.2020 | mamul.am
5808 | 4

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԽՍՀՄ տարիներին օգոստոսի առաջին կիրակին նշվում էր որպես անասնապահության և հովիվների օր։

Այսօր ՀՀ-ում չկա այդպիսի տոն և չկա անգամ համապատասխան գերատեսչություն (Գյուղատնտեսության նախարարություն), որն ուշադրություն կդարձներ այս չափազանց կարևոր ոլորտին:

Ամեն դեպքում, շնորհավորում եմ մեր հարգելի հովիվներին, ովքեր գիշեր-ցերեկ, անձրևին, կարկուտին ու արևին աշխատում և հայոց լեռներում ստեղծում են այն բարիքները, առանց որի գյուղարտադրանքն անհնար է պատկերացնել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր