ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Իսրայելի ադրբեջանական համայնքում հայկական եկեղեցու դեմ ծրագրված սադրանքի հրավերներ են տարածվում»․ Լապշին
15:05, 02.08.2020 | mamul.am
8025 | 0

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ տեղեկացնելով, որ Իսրայելում ադրբեջանական համայնքում օգոստոսի 9-ին հայկական եկեղեցու դեմ ծրագրված սադրանքի հրավերներ են տարածվում: «Երևում է՝ Բաքվից կարգադրություն է ստացվել անկարգություններ հրահրել և հարձակումներ գործել հայկական եկեղեցիների, խանութների վրա․․․ Իսրայելի հայ համայնքի փոխարեն ես կդիմեի իսրայելական ոստիկանությանը` խնդրելով արգելել ցույցը հայկական եկեղեցու դիմաց։ Կարծում եմ՝ Իսրայելի կրոնական գործիչները պետք է դատապարտեն ցույցի վայրի ընտրությունը․․․ Հնարավոր է՝ տեղի ունենան նաև հարձակումներ համայնքի ակտիվիստների վրա: Մասնակիցների մեջ կարող են լինել թմրամոլներ և մարգինալացված մարդիկ: Անհրաժեշտ է այս ամենը հասցնել Թել-Ավիվի ոստիկանություն, կարելի է նաև տեսախցիկներ տեղադրել Իսրայելի բոլոր հայկական օբյեկտներում»,- մասնավորապես գրել է նա։

«Իսրայելի ադրբեջանական համայնքում հայկական եկեղեցու դեմ ծրագրված սադրանքի հրավերներ են տարածվում»․ Լապշին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր