Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ տեղեկացնելով, որ Իսրայելում ադրբեջանական համայնքում օգոստոսի 9-ին հայկական եկեղեցու դեմ ծրագրված սադրանքի հրավերներ են տարածվում: «Երևում է՝ Բաքվից կարգադրություն է ստացվել անկարգություններ հրահրել և հարձակումներ գործել հայկական եկեղեցիների, խանութների վրա․․․ Իսրայելի հայ համայնքի փոխարեն ես կդիմեի իսրայելական ոստիկանությանը` խնդրելով արգելել ցույցը հայկական եկեղեցու դիմաց։ Կարծում եմ՝ Իսրայելի կրոնական գործիչները պետք է դատապարտեն ցույցի վայրի ընտրությունը․․․ Հնարավոր է՝ տեղի ունենան նաև հարձակումներ համայնքի ակտիվիստների վրա: Մասնակիցների մեջ կարող են լինել թմրամոլներ և մարգինալացված մարդիկ: Անհրաժեշտ է այս ամենը հասցնել Թել-Ավիվի ոստիկանություն, կարելի է նաև տեսախցիկներ տեղադրել Իսրայելի բոլոր հայկական օբյեկտներում»,- մասնավորապես գրել է նա։ |