ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Իր ասած՝ ուժեղ ընդդիմության հետևորդները Մարտի 1-ին գնդակահարվել են Երևանի կենտրոնում». Արման Բաբաջանյան
16:15, 02.08.2020 | mamul.am
3849 | 1

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը սոցկայքի իր էջում գրել է․ «Քոչարյանն ասում է, թե կառավարությունը չի հասկացել, որ ուժեղ ընդդիմության կարիք ունի։ Բացարձակ ճշմարտություն է։ Այո՛, երկիրն ուժեղ ընդդիմության կարիք ունի, դա անհերքելի ճշմարտություն է։ Բայց իրավունք ունի՞ արդյոք ուժեղ ընդդիմության անհրաժեշտության մասին խոսել մեկը, ով իր նախագահության տարիներին հետևողականորեն կազմաքանդել է քաղաքականություն երևույթն ընհանրապես, ընդդիմադիր կուսակցությունները՝ մասնավորապես։

Քոչարյանի ղեկավարման տարներին մասնատվել, կազմաքանդվել են այնքան մեծ թվով ընդդիմադիր կուսակցություններ, որքան Հայաստանի անկախության ողջ երեսուն տարիներին՝ միասին վերցրած։ Այդ տարիներին ընդդիմադիր գործիչներին հետապնդել են ու բռնաճնշել, բոլոր հնարավոր միջոցներով փորձել են լռեցնել ընդդիմադիր խոսքն ու միտքը, փակվել են անկախ լրատվամիջոցներ՝ Ա1+-ն ու «Նոյյան տապան»-ը։ Ի վերջո, իր իսկ ասած ուժեղ ընդդիմության հետևորդները 2008-ի Մարտի 1-ին գնդակահարվել են Երևանի կենտրոնում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր