ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Մարդիկ սկսում են հասկանալ, որ այս ֆարսը հետապնդում է ավելի մեծ նպատակ». Արթուր Ղազինյան
16:30, 02.08.2020 | mamul.am
8488 | 3

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրել է. «Աշխարհում սկսվում է հակադիմակային մեծ արշավ, մարդիկ սկսում են հասկանալ, որ այս ֆարսը հետապնդում է ավելի մեծ նպատակ՝ պարտադրել պատվաստում:

Հայաստանի առողջապահության նախարարն ու վարչապետը վերջերս անկեղծացան՝ փաստելով, որ դիմակների կրումը պարտադիր կլինի այնքան ժամանակ, մինչև Հայաստանը ձեռք կբերի պատվաստանյութ: Այսինքն՝ դիմակ չկրելու համար «ասֆալտին փռվելու», ձեռնաշղթաներով բերման ենթարկվելու և տուգանվելու գործընթացը կշարունակվի այնքան, մինչև դուք կամավոր չհամաձայնվեք պատվաստվել:

Ուզում եմ փաստել, որ ոչ մի գիտական ապացույց չկա, որ դիմակը պաշտպանում է նոր կորոնավիրուսից, սակայն կա հակառակ ապացույցը, որ դիմակների շարունակական և երկարաժամկետ կրումն անխուսափելիորեն հանգեցնում է սնկային թոքաբորբի, ինչի բուժումը շատ ավելի բարդ է ու ցավոտ, քան կորոնավիրուսը:

Ես վերահաստատում եմ իմ որոշումը՝ բաց տարածքում դիմակ չկրելու մասին և հետևողականորեն պայքարելու եմ բաց տարածքում դիմակ կրելու պահանջը վերացնելու և բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված բոլոր տուգանքների չեղարկման համար:

Առաջիկա օրերին հանրությանը կներկայացնեմ պայքարի ռազմավարությունը:

Հ. Գ. Նկարում Բեռլինում կազմակերպված բողոքի ցույցն է դիմակների և կեղծված տեղեկատվության դեմ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր