2018-ի մարտին ԱԺ «Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ժիրայր Սեֆիլյանի դատավճռին, ասել էր․ «Դա Սերժ Սարգսյանի ստեղծած ստահոդ պետության ստահոդ դատարանի ստահոդ վճիռն է»։ «Սասնա Ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այդ տեսանյութը՝ կից գրելով․ «Վերնագիրն արդիականացնենք. «Սերժ Սարգսյանից Նիկոլ Փաշինյանին փոխանցված ստահոդ պետության ստահոդ դատարանի... » Հիշեցնենք՝ օրեր առաջ «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը հրավիրվել էր հարցաքննության՝ որպես վկա։ |