ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 18 միլիոնը
10:20, 03.08.2020 | mamul.am
8006 | 0

Համաձայն Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների՝ օգոստոսի 3-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 18 միլիոնը, և այժմ կազմում է 18 079 136 մարդ, մահացածների թիվը 689 370 է, ապաքինվել է 10 649 108 մարդ։ Բոլոր դեպքերի կեսը բաժին է ընկնում երեք երկրի՝ ԱՄՆ-ին, Բրազիլիային և Հնդկաստանին։ Կորոնավիրուսի համավարակի գլխավոր էպիկենտրոնը շարունակում է մնալ ԱՄՆ-ը, որտեղ վարակակիրների ընդհանուր թիվն արդեն կազմում է 4 666 027 մարդ, մահացել է 154 841 հիվանդ: Բրազիլիայում վարակակիրների ընդհանուր թիվը 2 733 677 է, մահացել է 94 104 բուժառու, իսկ Հնդկաստանը երրորդ տեղում է՝ 1 803 695 դեպքով, մահացել է 38 135 բուժառու: Վարակման ամենաշատ դեպքեր ունեցող երկրների տասնյակում են նաև Ռուսաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Մեքսիկան, Պերուն, Չիլին, Կոլումբիա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր