ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Կորոնավիրուսով վարակման 52 և մահվան 8 նոր դեպք
10:50, 03.08.2020 | mamul.am
5747 | 0

Օգոստոսի 3-ի, ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 52-ով՝ հասնելով 39102-ի։ Առողջացել է ևս 111 մարդ, ընդհանուր՝ 29861։ Արձանագրվել է մահվան 8 դեպք, ընդհանուր՝ 762։ Մինչև օրս այլ պատճառով մահացել է կորոնավիրուսով վարակված 228 մարդ։ Փաստացի բուժում է ստանում 8251 քաղաքացի։ Երեկ արվել է 394 թեստավորում, մինչև այժմ՝ 167095։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր