«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեղափոխական խաբեություն. ինչպես ֆռռացնել «պողոսին» և ձախողել պետական կառավարումը Սկզբում մեզ խոստացան փայլուն հարաբերություններ Ռուսաստանի հետ և խաղաղություն։ Իրականությունն այն է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակը պատմական մինիմում նշաձողն է արձանագրում 1991–ից սկսած։ Ինչ վերաբերում է խաղաղության ապահովմանը, ապա հակառակ ուղղությամբ ավելի շատ քայլեր են արվել։ Խոստանալ ու չանել։ Խոստանալ ու հակառակն անել։ Սրանք են «թավշյա» իշխանությունների բնութագրիչ կողմերը։ Ինչպես հասկանում եք, խոսքը միայն արագաչափերի մասին չէ»: |