ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Միջազգային իրավունքում կա ինքնապաշտպանությունից բխող ուժի գործադրման իրավունք». Տարոն Սիմոնյան
20:20, 03.08.2020 | mamul.am
2904 | 0

ԼՀԿ պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի սահմաններին շատ մոտ ընթացող զորավարժությունների, ինչպես նաև մայրաքաղաքը թիրախ դարձնող հեռավորության վրա զինատեսակների օգտագործման պայմաններում վստահ եմ՝ մեր զինված ուժերն իրենց զգոնությունը բազմապատկել են և ուշադրությամբ հետևում են բոլոր գործողություններին։

Միայն կարելի է հիշեցնել արկածախնդիր հարևաններին, որ միջազգային իրավունքում գոյություն ունի ինքնապաշտպանությունից բխող ուժի գործադրման իրավունք (ՄԱԿ֊ի Կանոնադրություն, հոդված 51), իսկ որպես դրա դրսևորում՝ նաև կանխարգելիչ հարված (pre-emptive strike) հասցնելու իրավունք։

Այդ իրավունքի իրացման անհրաժեշտության ու համաչափության հիմքերը ընդունված են միջազգայնորեն, և մենք, ինչպես զենքին, այնպես էլ դրանց շատ լավ ենք տիրապետում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր