ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Իշխանության կողմից հայկականության դեմ արշավը երկու տարի է՝ տեղի է ունենում»․ Էդուարդ Շարմազանով
11:50, 03.08.2020 | mamul.am
3260 | 3

Այսօր՝ օգօստոսի 3-ին, «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ իշխանությունը հայագիտության ոլորտում ապազգային քաղաքականություն է վարում։

«Հարկ եմ համարում նշել, որ հայկականության դեմ այս արշավն այսօր չէ, որ մեկնարկել է։ Միգուցե այսօր ավելի տեսանելի է դարձել, բայց արշավը երկու տարի շարունակ տեղի է ունենում։ Դրա մասին թե՛ ՀՀԿ-ն, թե՛ անձամբ ես բարձրաձայնել ենք դեռևս 2018 թվականի հունիսին՝ խորհրդարանում, երբ որ նոր կառավարությունն իր ծրագիրն էր բերում։ Այնտեղ հստակ նշվեց իմ կողմից, որ հայագիտության մասին որևէ բառ չկա»,- հայտարարեց ՀՀԿ խոսնակը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր