ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Հերթում՝ առաջինը․ աշխարհի ամենահարուստ երկրները #COVID_19-ի դեմ ավելի քան 1 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ են պատվիրել
13:35, 03.08.2020 | mamul.am
8005 | 0

Աշխարհի ամենահարուստ երկրներն ավելի քան 1,3 միլիարդ չափաբաժին պատվաստանյութի ձեռքբերման պայմանագրեր են կնքել տարբեր ընկերությունների հետ, չնայած որ, դեռևս ոչ մի պատվաստանյութ շուկա չի մտել, գրում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Airfinity վերլուծական ընկերությանը:
Նման պայմաններում ռիսկ կա, որ նրանք մենաշնորհային դիրք կզբաղեցնեն մատակարարումների գործում, ինչպես դա եղավ խոզի գրիպի համավարակի ժամանակ:
Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը, Եվրոմիությունը և Ճապոնիան արդեն ապահովել են մոտ 1,3 միլիարդ չափաբաժին։ Եթե հաշվի առնենք դեռ սպասվող գործարքները և լրացուցիչ մատակարարումներ ձեռք բերելու հնարավորությունը, ապա այդ թիվը կարող է փոփոխվել՝ դառնալով ավելի քան 1,5 միլիարդ, գրում է գործակալությունը:

Մասնագետները մտավախություն ունեն, որ նման «ագրեսիվ գնումները» կարող են այլ երկրների համար վտանգ ներկայացնել, քանի որ վերջինները պատվաստանյութի ձեռքբերման հերթում վերջին տեղերում կհայտնվեն։ «Նույնիսկ եթե մենք դրական ենք գնահատում գիտական առաջընթացը, աշխարհում դեռևս բավարար քանակությամբ պատվաստանյութ չկա»,- նշում է Airfinity վերլուծական ընկերության գործադիր տնօրեն Ռասմուս Բեկ Հանսենը: Նա շեշտել է, որ պատվաստանյութը կարող է չբավականացնել աշխարհի ամբողջ բնակչությանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր