Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.27, EUR 565.05, RUB 6.28, GBP 617.36
+22 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+24 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Հայկական պետության մեծ հաղթանակը». Ռուբեն Շուխյան
04:05, 04.08.2020

Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Հայկական պետության մեծ հաղթանակը. արխիվային լուսանկար

Հարյուր տարի առաջ՝ 1920-ի օգոստոսի 10-ին, արված այս բացառիկ լուսանկարում պատկերված է այն պատմական պահը, երբ Օսմանյան Թուրքիայի պաշտոնական պատվիրակությունը ստորագրում է Սևրի պայմանագիրը: Այդ պայմանագիրը համարվում է նորանկախ Հայաստանի Հանրապետության, որպես պետություն, միջազգային ճանաչման և սահմանների վերջնական ճշտման առումով կարևորագույն դիվանագիտական հաղթանակը: Սովետական պատմագրության մեջ Սևրի պայմանագրի արժեքը մշտապես նսեմացվել է, քանի որ դրանից ամիսներ անց հաջորդել էր քեմալա-բոլշևիկյան դաշինքի կողմից Հայաստանի օկուպացումն ու տարածքների համատեղ անեքսիան: Այնինչ՝ Սևրի պայմանագրով Թուրքիան, որպես պետություն, պաշտոնապես ճանաչում էր Հայաստանի անկախությունը և նրա տարածքի ընդլայնումն Արևմտյան Հայաստանի նահանգների հաշվին. Հայաստանն ստանում էր լրացուցիչ 90 հազար քառ.կմ, իսկ ՀՀ-ի տարածքի հետ կունենար արդեն 161,330 քառ.կմ տարածք՝ Սև ծով ելքով:

Սևրի հաշտության պայմանագիրն ստորագրվել է 1920-ի օգոստոսի 10-ին՝ Սևրում (Փարիզի մոտ), մի կողմից՝ Թուրքիայի սուլթանական կառավարության, և մյուս կողմից՝ 1914-18թթ. Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն (ապագա՝ Հարավսլավիա), Հեջազ (Արևմտյան Արաբիա) միջև։ Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիրն ստորագրել է պետական պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանը»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր