ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Վրաստանի նախկին վարչապետ Մերաբիշվիլին հայտարարել է Իվանիշվիլիի դեմ պայքարի մասին
16:05, 03.08.2020 | mamul.am
4211 | 0

Վրաստանի նախկին վարչապետ ու ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին, ով համարվում էր Վրաստանում ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը, հայտարարել է, որ չի հավակնում խորհրդարանի անդամ լինելու կամ կառավարությունում որևէ պաշտոն զբաղեցնելու, սակայն պատրաստ է ստանձնել շարքային մարտիկի դերը, գրում է Sputnik Georgia-ն։
Վանո Մերաբիշվիլին Facebook սոցցանցում գրել է․ «Ես ներգրավվելու եմ Իվանիշվիլիի ռեժիմի դեմ պայքարում, դա լինելու է պայքար ոչ թե անձնական շահի, այլ իմ ազգի ապագայի համար»։ Խոսելով Սաակաշվիլիի հիմնադրած կուսակցության մասին՝ Մերաբիշվիլին գրել է․
«Մոտենում են մեր երկրի համար կարևորագույն օրերը: Նորացված «Ազգային շարժումը» միակ ուժն է, որն այս պայքարում որոշիչ դեր է ունենալու, ընտրություններում հաղթանակ տանելու և ազգին ապագա վերադարձնելու բավարար հնարավորություններ ունի»:
Հիշեցնենք` Վանո Մերաբիշվիլին փետրվարի 20-ին ազատ էր արձակվել 6 տարի 9 ամիս կալանքից հետո։ Նա Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի «Միավորված ազգային շարժում» կուսակցության նախկին անդամ է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր