Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.26, EUR 574.98, RUB 6.46, GBP 629.67
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Իմ նախատատը կթքեր նրա աչքերին»․ Սիմոնյանը՝ Փաշինյանին
15:50, 03.08.2020

Russia today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` անդրադառնալով նրա 2005 թվականին արված արտահայտությանը։ «Նիկոլ Փաշինյան, 2005 թվական. Եկե՛ք դադարենք մեր նախնիներին գովաբանել, իսկ ի՞նչ ենք ժառանգել մեր նախնիներից, ի՞նչ են թողել նրանք իրենցից հետո: Ոչինչ, ավելի քան ոչինչ: Որովհետև «ոչինչը» դա այն է, երբ դու ստիպված ես սկսել զրոյից, իսկ մենք պետք է սկսենք չգիտեմ որ մինուսից, քանի որ մեր նախնիները մեզ թողել են միայն ցեղասպանություններ, նվաստացումներ, դավաճանություններ և անբարոյականություն, ինչը հաղթահարելը, պարզվում է, դժվար է, ծայրաստիճան դժվար: Ես դատապարտում եմ մեր նախնիներին, ես նախատում եմ նրանց, քանի որ նրանք ոչինչ չեն արել, որպեսզի այսօր մենք ավելի արժանապատիվ և ավելի հպարտ ապրեինք: Մեր նախնիները չեն հոգացել իրենց սերունդների մասին գոնե այնպես, ինչպես բնազդաբար հոգ են տանում կենդանիները: Ես դատապարտում եմ բոլոր նրանց, ովքեր գովաբանում են մեր նախնիներին»: «Իմ ոսկե նախատա՛տ, ով վերապրել է ցեղասպանությունը և պատմության մեջ աննախադեպ արյունալի կոտորածի զոհերի հիշատակի նկատմամբ ինձ ակնածանքով դաստիարակել է, լավ է, որ դու հիմա սա չես տեսնում, սիրելի՛ս»,- գրում է Սիմոնյանը՝ հավելելով․ «Հիմա ես հասկանում եմ, թե ինչու էր իմ գրառումը Հայաստանում այդքան մեծ աղմուկ բարձրացրել: Ես իրոք չեմ հանդիսանում այն հանրության մասը, որը կարող է ուրախանալ այն մարդու իշխանությամբ, ով արհամարհում է հայոց մեծ պատմությունը, անիծում է նախնիներին և չի հարգում ցեղասպանության զոհերի հիշատակը»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր