Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր արդեն շատերն են նկատել, որ Մաշտոցի պուրակում ընթանում է սրճարանի շինարարություն: Վաղը կնկատեք հսկայական բարձրահարկ շենքը, որը Մարությանը թույլատրել է կառուցել բակային տարածքի մեջտեղում` Մաշտոցի պուրակից մի քանի մետր այն կողմ: Իսկ գիտե՞ք ինչու այս ամենի շուրջ աղմուկ չկա: Քանի որ երբեմնի խնդիրներ բարձրաձայնողները, տրակտորի դիմացը փակողներն այսօր ավագանու անդամներ, պատգամավորներ կամ այլ պաշտոնյաներ են: Հիմա իրենց ժամանակն է»։ |