ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Վերջապես Արայիկ Հարությունյանը պատրաստակամություն հայտնեց հանդիպելու մեզ հետ». դիմորդ
17:40, 03.08.2020 | mamul.am
3410 | 1

Դիմորդ Հայկ Բաբալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր պայքարի սկզբից հանդիպում ենք պահանջում Արայիկ Հարությունյանի հետ։ Օրեր շարունակ մեր պահանջն անտեսվում և մերժվում էր։

Սակայն, վերջապես պարոն Հարությունյանը պատրաստակամություն հայտնեց հանդիպելու։ Հանդիպումը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 4֊ին, ժամը 14։00֊ին։ Հանդիպման ֆորմատը հաստատվել է Արայիկ Հարությունյանի կողմից. հանդիպելու ենք նախարարությունից դուրս, ոչ ֆորմալ միջավայրում։

Հանդիպմանը ներկա են լինելու բացառապես պահանջատեր դիմորդ շարժման մասնակիցները և Արայիկ Հարությունյանը։

Արդյունքների և հետագա անելիքների մասին կտեղեկացնենք հանդիպումից հետո»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր