«Մեղքս չեմ ընդունում, նույնիսկ չեմ հասկանում, իսկ մնացած հարցերը պաշտպանները կպարզաբանեն: Ես չխախտեմ նախաքննության գաղտնիքը»,- «Ազատությանն» այսօր ասել է Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։ Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը և նրա նախկին ենթական՝ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկներից մեկի նախկին տնօրեն Գևորգ Հակոբյանը մեղադրվում են պաշտոնեական լիազորություններ չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի համար։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է կալանավորել նախկին երկու պաշտոնյաներին։ ՀՔԾ-ից փոխանցել են, որ նախկին փոխքաղաքապետն անցնում է նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի քրգործով։ Ըստ ՀՔԾ-ի՝ Նիկոյանը մեղադրվում է աճուրդի հետ կապված կեղծ փաստաթղթեր շրջանառության մեջ դնելու համար։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |