ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Երևանում քրոջը գլխատած տղամարդը ձերբակալվել է. նոր մանրամասներ
18:30, 03.08.2020 | mamul.am
6017 | 0

2020թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 18:10-ին, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի ՀՈԲ պետը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ծառայություն կատարելու ժամանակ՝ ժամը 18:06-ին, Մովսես Խորենացու փողոցում նկատել են մի քաղաքացու, ում ձեռքին պոլիէթիլենային տոպրակ է եղել: Երբ պարզաբանումներ կատարելու համար մոտեցել են նշված քաղաքացուն, պարզվել է, որ պոլիէթիլենային տոպրակում գլխատված կնոջ գլուխ է:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է վերոնշյալ քաղաքացու ինքնությունը, որը Տավուշի մարզի բնակիչ է՝ ծնված 1962թ.։ Պարզվել է, որ 58-ամյա տղամարդը գլխատել է քրոջը՝ Երևան քաղաքի 67-ամյա բնակչուհուն՝ վերջինիս տանը:

Դեպքի վայրի զննությամբ նշված տանը հայտնաբերվել է 67-ամյա կնոջ գլխատված դին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 5-րդ կետով:

Տավուշի մարզի 58-ամյա բնակիչը ձերբակալվել է:

Նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ: Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում:

Երևանում քրոջը գլխատած տղամարդը ձերբակալվել է. նոր մանրամասներ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր