ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Այստեղ շատ ավելի կարևոր խնդիր է դրված». Աղասի Ենոքյան
21:00, 03.08.2020 | mamul.am
4291 | 0

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշխարհի երկրների մեծ մասում է դիմակ կրելը համարվում համաճարակի դեմ պայքարի արդյունավետ միջոց։ Բայց աշխարհի ոչ մի երկրում դիմակ չկրողին ասֆալտին չեն պառկեցնում և գժանոց չեն ուղարկում։

Հայաստանում դիմակակրության համար կատաղի քայքարը շատերը համարում են Նիկոլի անձեռնհասության արդյունք, թե՝ ուրիշ բան չի կարողանում անել, դրա համար էլ ստիպում է գոնե դիմակ կրել։ Կամ բացատրում են կոռուպցիոն նպատակներով, թե՝ ուզում է իր մտերիմներին պատկանող «Տավուշ տեքստիլի» արտադրանքն սպառել տալ։ Իրականում այստեղ շատ ավելի կարևոր խնդիր է դրված։ Հասարակությունը «սպիտակների» և «սևերի» բաժանելը, որտեղ սպիտակները հանրային բարօրության մասին մտածողներն են, բարիները, իսկ «սևերը» հասարակության դեմ պայքարողները՝ չարերը, մտնում է նոր մակարդակ։ Հիմա դիմակավորներն են բարիները, որոնք չեն ուզում՝ մարդիկ վարակվեն, ուզում են առողջ հասարակություն, իսկ անդիմակները՝ չարերը, որոնք ուզում են, որ լինի վարակ, ժահր ու մահ։

Պարզ է, որ էական չէ, թե ինչքանով են այդ պնդումները հիմնավորված առողջապահական տեսանկյունից։ Ամենադաժան մեթոդներով պայքարը, նույն մեթոդներով, ինչ «սևերի» դեմ, նպատակ ունի ևս մեկ անգամ հասարակությունը բաժանել հակադիր ճամբարների, ստեղծել նոր թշնամու կերպար, որի դեմ պետք է պայքարի հեղափոխությունը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր