ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Օրենբուրգում բացվում է «Արևելք և Արևմուտք, Դասական ու Ավանգարդ» 13-րդ կինոփառատոնը». Հ. Գալստյան
00:15, 04.08.2020 | mamul.am
2768 | 0

Կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրենբուրգում բացվում է «Արևելք և Արևմուտք, Դասական ու Ավանգարդ» (Восток&Запад. Классика и авангард) 13-րդ միջազգային կինոփառատոնը։ Այս փառատոնը Ռուսաստանի արևելյան հատվածի խոշորագույն կինոֆորումներից է, ամեն տարի հավաքում է կինոյի հոյակապ միջազգային մրցութային, ռուսական կինոյի ու թեմատիկ ծրագրեր, բայց Հայկական կինոյի համար նշանակալի է այն առումով, որ փառատոնի հիմնադրման 2-րդ տարում՝ 2009թ-ին, իմ առաջին՝ «Խճճված զուգահեռներ» ֆիլմը արժանացել է փառատոնի գլխավոր 4 մրցանակներից մեկին՝ «Ոսկե Սարմատական Առյուծին», իսկ փառատոնի կարևորությամբ երկրորդ մրցութային ծրագիրը մեր ֆիլմի պատվին անվանակոչվել է ու մինչ օրս կրում է «Сплетенные параллели» անունը։
․Այս կապակցությամբ, ես գրեթե ամեն տարի Օրենբուրգում իմ որևէ նոր ֆիլմը ներկայացնելու հրավեր եմ ստանում փառատոնի կազմկոմիտեից, բայց քանի որ ապրում եմ կինոյի այնպիսի ետնախորշում, ինչպիսին է Հայաստանը, որտեղ իմ ֆիլմերի դեմ պետական մակարդակով պայքարում են, ես քաղաքավարի պատասխանում եմ՝ մնա, հաջորդ տարի։ Ահա այսպիսի պատվի է արժանացրել Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում անցկացվող միջազգային կինոփառատոնը իմ ֆիլմին։ Եվ այս անգամ մենք հաստատ պայմանավորվել ենք, որ մյուս տարի նոր ֆիլմով կլինեմ Օրենբուրգում, ուր հանգչում է իմ սիրելի Վահան Տերյանի աճյունը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր