ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Հունաստանում բացվել է առաջին ստորջրյա թանգարանը
23:50, 03.08.2020 | mamul.am
8340 | 0

Էգեյան ծովի արևմուտքում գտնվող Ալոնիսոս կղզու մոտ առաջին հունական ստորջրյա թանգարանը բացվել է այն վայրում, որտեղ մ.թ.ա. 425-ին խորտակվել է գինու սափորներ տեղափոխող նավը։ Այն հայտնաբերել է տեղի ձկնորսներից մեկը՝ 1985-ին, հայտնել է երկրի մշակույթի նախարարությունը: Օգոստոսի 3-ից մինչև հոկտեմբեր թանգարանը հասանելի կլինի դայվերների համար, հետագայում այն կաշխատի մշտապես։ «Սա Հունաստանում առաջին ստորջրյա հնագիտական հուշարձանն է, որը հասանելի կլինի հանրությանը»,- բացման նախօրեին հայտարարել է Հունաստանի մշակույթի և սպորտի նախարար Լինա Մենդոնին:
Սուզորդները կկարողանան սուզվել պլանշետով, որը հնագիտական գտածոների մասին տեղեկատվական նյութ է պարունակում: Նրանց համար, ովքեր չեն կարող սուզվել, ստորջրյա հինգ տեսախցիկներ կհեռարձակեն պատկերը թանգարանի կայքում։
Ալոնիսոսի մոտ նախատեսվում է բացել ևս չորս ստորջրյա թանգարան՝ նավաբեկությունների վայրերում։

Հունաստանում բացվել է առաջին ստորջրյա թանգարանը
Հունաստանում բացվել է առաջին ստորջրյա թանգարանը
Հունաստանում բացվել է առաջին ստորջրյա թանգարանը
Հունաստանում բացվել է առաջին ստորջրյա թանգարանը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր