ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Համոզված եմ, որ հոկտեմբերի 27-ի և Տիգրան Նաղդալյանի սպանության պատվիրատուները նույն շրջանակից են». Անի Խաչատրյան
02:15, 04.08.2020 | mamul.am
6546 | 0

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համոզված եմ, որ հոկտեմբերի 27-ի և Տիգրան Նաղդալյանի սպանության պատվիրատուները միանշանակ բացահայտվելու են և, համոզված եմ նաև, որ դա նույն շրջանակն է լինելու։ Իսկ նրանք, ովքեր մտածում են, որ Զավեն հայրիկը Գրետա մայրիկի, Արամի, Արմենի ու հարսների հետ նստել քննարկել են ու որոշել սպանել մեկին, ով 3 օր հետո դատարանում հոկտեմբերի 27-ով ցուցմունք պետք է տար, և ում ցուցմունքը վտանգավոր էր միայն իշխանության համար, ապա այդ մարդիկ կա՛մ նախկին ապաշնորհ մենթ են, կա՛մ Հ1-ից հեռացված աբիժնիկ ու դառնարյուն լրագրող, կա՛մ էլ դատարանների դռներն ընկած ու հոգեխանգարմունքի մեջ հայտնված նախկին նախագահ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր