Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.27, EUR 565.05, RUB 6.28, GBP 617.36
+20 °C, +17 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ամուլսարի 2-րդ հենակետը «Լիդիան»-ը հանել, իր դոմիկն է տեղադրել». Թեհմինե Ենոքյան
09:35, 04.08.2020

Լրագրող, բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարի երկրորդ հենակետը «Լիդիան»-ը ինքնագլուխ հանել է, իր դոմիկն է տեղադրել։
Հաղորդում հանցագործության մասին, ՀՀ ոստիկանություն:
Հարգելի ՀՀ ոստիկանություն, «Լիդիան» հանցագործ ընկերությունը այս գիշեր թքած է ունեցել ողջ ոստիկանական համակարգի վրա, արհամարհել է ոստիկանության պետ, ոստիկանության մայոր Ա․ Արմենակյանի կողմից տրամադրված այս փաստաթուղթը, որով հստակ գրված է, որ ճանապարհի որ հատվածն է «Լիդիան»-ինը, որ հատվածն է հանրային սեփականություն։
Հիշեցնենք, որ ընկերությունը չի մասնակցել նշագրումներին՝ հղում անելով ղեկավարության թույլտվության բացակայությանը՝ հրաժարվել է մասնակցությունից։ Ոստիկանությունը նաև տեղեկացրել են, որ ողջ գործընթացը տեսանկարահանվել է։ Ոստիկանության պատասխանում գրված է․ «Այսպիսով, պարզվել է, որ շարժական տնակները չեն գտնվում ընկերությանը պատկանող անշարժ գույքային միավորների տարածքում, ինչպես նաև այդ հողամասերում բացակայում են ֆիզիկական անձինք, հետևապես` ներխուժում առկա չէ»:

  • Եթե ոստիկանությունը հանդուրժեց «Լիդիան»-ի այս գործելաոճը և այս հանցագործությունը, ուրմեն հանցագործ ընկերությունը, փաստորեն, կարողացավ շրջանցել մեր երկրի իրավապահ համակարգին ու թքած ունեցավ բոլոր նորմերի, օրենքների ու իրավունքների վրա, իսկ մեր իրավապահ համակարգը ոչինչ չձեռնարկեց։
  • Տարածելը խրախուսվում է,
  • Ովքեր կարդում են ու սրտացավ են, մեկնե՛ք Ջերմուկ՝ սատար կանգնենք տեղացիների պահանջին»:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր